![Ալիևը հանդիպել է Օ՛ Բրայենին](https://www.aysor.am/news_images/766/2297738_1/667e669beab4b667e669beab4c1719559835667e669beab49667e669beab4a.thumb.jpg)
28/06/2024 12:35
Ալիևը հանդիպել է Օ՛ Բրայենին
Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ ' Բրայենին. այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջեյմս Օ'Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադարձել է Բաքու նախատեսվող այցին՝ նշելով. «Ալիևի հետ մենք շատ հստակ ենք խոսում․ խաղաղություն հաստատելու ժամանակն է»։