28/06/2024 15:38
Մաքսային ծառայությունում իրականացվում է վերազինում ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ
Ռենտգենյան սարքեր և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներ՝ մաքսային ծառայությունում. վերազինումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։
Նոր սարքավորումների կիրառումը մաքսային ծառայությունում հնարավորություն կտա ավելի բարձրացնել մաքսային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը՝ նպաստելով սահմանների ու ազգային շահերի պաշտպանվածությանը մարտահրավերներից:
Հիշեցնեք, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է խորացնել համագործակցությունը սահմանային անվտանգության և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում: