28/06/2024 14:48
Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի շուրջ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։
Ըստ ներդրումային ծրագրի՝ գնորդը պետք է իրականացներ ստանձնած պարտավորությունները 2022-2026 թթ․ ընթացքում։ Մասնավորապես, վճարեր 5 մլրդ դրամ (յուրաքանչյուր տարի՝ 1 մլրդ դր) գույքի գնման համար, իրականացներ 4 մլրդ 500 մլն դրամի ներդրումներ և ստեղծեր 100 նոր աշխատատեղ։
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։
Նշված 5 մլրդ-ից շուրջ 1 մլրդ 365 մլն դրամը տրվել է Ծաղկաձոր համայնքին։
Հիշեցնենք՝ 2022 թվականի մարտի 30-ին հյուրանոցային համալիրն օտարվել է մրցութային եղանակով։