28/06/2024 11:49
Եթե երկրները երկխոսում են խաղաղության շուրջ, ապա չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Իրանի դեսպան
Եթե երկրները երկխոսում են խաղաղության շուրջ, ապա չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և հնարավոր պատերազմի սպառնալիքին։
Անդրադառնալով հնարավոր պատերազմի դեպքում ՀՀ-ի հետ Իրանի համագործակցության ձևաչափին՝ դեսպանը նշեց, որ դա կախված է ՀՀ կառավարությունից։ «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, ինչը կբխի երկու երկրների շահերից, բոլոր ոլորտներում կհամագործակցենք ՀՀ-ի հետ։ Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ-ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա»,-ասաց նա։