28/06/2024 11:12
Իրանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են
Իրանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են։
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ընտրատեղամասերի բացումից անմիջապես հետո քվեարկել է նախագահական ընտրություններում։
Կարևորելով ընտրողների մասնակցությունը՝ նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տևականությունը պայմանավորված է նաև ընտրություններին ժողովրդի մասնակցությամբ և կոչ է արել մասնակցել դրանց։
«Ընտրությունների օրը մեզ՝ իրանցիներիս համար, ուրախության և երջանկության օր է, ընտրողների մասնակցության աճը անհրաժեշտություն է հանրապետության համար»,- ասել է Խամենեին։
Նշենք, որ 14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61 մլն 452 հազար 321 քաղաքացի։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկիանին, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադին, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին և խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին։