28/06/2024 21:30
Տեղեկություններ կան Իրանի նախագահական ընտրություններում հիմնական երեք թեկնածուների առաջատար լինելու մասին
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը տեղեկություններ է հայտնել Իրանում ընթացող ընտրություններից․
«Իրանական տելեգրամյան ալիքները ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածում նախագահական ընտրություններում հիմնական երեք թեկնածուների՝ Իրանի տարբեր նահանգներում առաջատար լինելու մասին։
Ըստ այդմ, պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանն առաջատար են՝ յուրաքանչյուրը 12-ական նահանգներում, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլին առաջինն է 7 նահանգում։
Դատելով կրկին ոչ պաշտոնական տվյալներից, Ղալիբաֆը և Փեզեշքիանն առայժմ հավաքած ձայների քանակով գրեթե հավասար են առաջ ընթանում։
Պետք է նկատել սակայն, որ սրանք բացառապես ոչ պաշտոնական տվյալներ են»։