28/06/2024 11:09
ՀՀ-ի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է. ՀՀ-ում Իրանի դեսպան
ՀՀ-ի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է. Իրանի նախագահի ընտրությունների օրը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Եվ Իրանի բոլոր այն նոր կառավարությունները, որ իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում»,-նշեց նա։
Դեսպանը նկատեց նաև, որ Իրանը հարգում է ՀՀ տարածքային ամբողջականությունը․
«Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կլինի իշխանության Իրանում ու ՀՀ-ում»։