28/06/2024 22:49
Հանրային հեռարձակման ինստիտուտի շուրջ ընթացող զարգացումներն աննախադեպ են․ կողմերին սթափ և լիարժեք գիտակցում եմ մաղթում․ Գարեգին Խումարյան
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարվել է նոր մրցույթ։ Այս առնչությամբ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրել է․
«Այսօր Հանրային հեռարձակողի խորհուրդն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը։
Կարծում եմ՝ հասկանալի է, որ աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ։ Ավելի ճիշտ՝ կարիերայի խնդիր չէ բացարձակապես:
Հանրային հեռարձակման ինստիտուտի շուրջ ընթացող ներկայիս զարգացումներն աննախադեպ են բազմաթիվ պատճառներով և վստահորեն իրենց համեստ տեղն են գտնելու մեդիայի և, թերևս, ոչ միայն մեդիայի առնվազն բուհական դասագրքերում։
Ներգրավված բոլոր կողմերին գործընթացի բացառիկ կարևորության սթափ և լիարժեք գիտակցում եմ մաղթում»։