28/06/2024 22:02
Նիկոլ Փաշինյանը Արտյոմ Մեհրաբյանին ազատեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Մեհրաբյանին Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին 2024 թվականի հուլիսի 1-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։