28/06/2024 14:10
Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի․ Lուսանկարներ
«Ռուսական մարդասիրական առաքելությունը» երեկ 7 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ՀՀ Լոռու մարզի՝ ջրհեղեղից տուժած Ախթալա և Քարկոպ համայնքներ. hայտնում է Sputnik Արմենիան։
Ախթալայի Առողջապահության կենտրոնի համար բերվել են էլեկտրագեներատոր, մատակարարվել է նաև 500 միավոր մարդասիրական փաթեթ՝ սննդամթերքով և անձնական հիգիենայի միջոցներով։
Մի մասը տրամադրվել է նախապես կազմակերպված կետեր, մյուս մասը հասցեական՝ տարեցներին և հաշմանդամներին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։