28/06/2024 11:16
Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է. այս անգամ ստուգայցն Ավանում էր
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ Ավան վարչական շրջանում ստուգայց է իրականացրել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են, կազմվել են արձանագրություններ՝ սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ իրականացվող սննդամթերքի վաճառքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում.