28/06/2024 10:33
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հուլիսի 1-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ, Երիտասարդական թաղամասերի, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Հուլիսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր բնակավայրերի, Ջորաղբյուրի ամառանոցային տնտեսությունների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: