28/06/2024 11:27
Մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը և ողջունում ենք ՀՀ-ի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու դիրքորոշումը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը և մենք ողջունել ենք ՀՀ-ի որդեգրած դիրքորոշումը՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու և նրա ժողովրդին աջակցելու գործում. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս քաջ և դրական քայլը, որ կատարվեց ՀՀ-ի կողմից, ցույց է տալիս, որ իսկապես միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է հանդես գալիս սիոնիստական ռեժիմին։ Պաղեստինի ժողովրդին և նրանց իրավունքներին աջակցող երկրները պատմության ճիշտ կողմում են գտնվում։ Իսկ այն երկրները, որոնք լռում են այդ հանցագործությունների դեմ, այն դեպքում, երբ ֆոսֆորային ռումբերի հետևաքնով երեխաներ են կոտորվում, նրանք մասնակից են սիոնիստական ռեժիմի կողմից հանցագործություններին»,-ասաց նա։