![Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարվում է նոր մրցույթ](https://www.aysor.am/news_images/766/2297722_1/449172398_507504568300787_2430817877918740561_n.thumb.jpg)
28/06/2024 11:55
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարվում է նոր մրցույթ
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով։
Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ (հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ 28 հունիսի, 2024 թ․)։
Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հուլիսի 29-ին։