28/06/2024 16:47
Տղամարդն ընկել է կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանը․ վիճակը ծանր է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Ադոնցի փողոցում գտնվող «ԷՄ ԷՆ» շինհրապարակում աշխատանքներ կատարելիս վերելակից ընկնելու հետևանքով «աջ կողերի կոտրվածք, սալջարդ և ցրտահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռոբերտ Ա․-ն: Նույն օրը Ռոբերտ Ա․-ն տեղափոխվել է «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գանահատվել է ծանր։
Պարզվել է, որ հունիսի 19-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, վիրավորը գտնվել է Ադոնցի փողոցի կիսակառույց շենքերից մեկում, միայնակ քայլելիս ընկել է վերելակի համար նախատեսված հորանը, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։