28/06/2024 20:05
Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային՝ Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհի հատվածները Ադրբեջանին նվիրելուց հետո
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են՝ իշխանությունների կողմից «այլընտրանքային» հռչակված Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին շարունակում է անմխիթար վիճակում գտնվել։
«Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը ասֆալտապատվելուց հետո (2021 թ.) ամեն տարի հիմնանորոգում, մասնակի վերանորոգում են, սակայն շարունակում է անմխիթար վիճակում գտնվել:
Սա, ի դեպ, այն ճանապարհն է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային և եկել էր փոխարինելու Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, որի տարբեր հատվածներ գործող կառավարիչը պարզապես նվիրեց, զիջեց Ադրբեջանին:
Սա ոչ միայն մարզային, այլ հանրապետական առանցքային նշանակություն ունեցող երակ է, որի ռազմավարական նշանակությունը բոլոր առումներով անգնահատելի է»,- գրել է Տիգրան Աբրահամյանը՝ հրապարակելով լուսանկարներ: