28/06/2024 20:20
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ Էմին Օհանյանը արժանացել է անհատական ոսկե մեդալի
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականն արժանացել է արծաթե մեդալների:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ նաև անհատական մեդալ է շնորհվել հավաքականի առաջատար շախմատիստին․ գրոսմայստեր Էմին Օհանյանը 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի։
Շնորհավորում ենք Էմինին, ինչպես նաև հավաքականի բոլոր անդամներին՝ մաղթելով շարունակական հաջողություններ: