28/06/2024 14:05
ԱՄՆ-ն ավելի քան 13 միլիոն դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել ՊԵԿ-ին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժապավեն կտրելու արարողություն՝ նշանավորելու Միացյալ Նահանգների կողմից ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումների տրամադրումը։
«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը», - ասել է դեսպան Քվինը։