28/06/2024 13:38
Գնել Սանոսյանը մարզպետներին հանձնարարականներ է տվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։
Քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:
Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսել է հունիսի 27-ի կառավարության նիստում ընդունված որոշման՝ կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու մասին։
Հանձնարարել է գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չլինեն։
Քննարկվել են նաև ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքն ու առկա խնդիրները։