28/06/2024 12:07
Բախվել են «Mercedes»-ը, «Subaru»-ն, «Chevrolet»-ն ու 2 «Opel»-ը. պատճառը ճանապարհին թափված նյութն է եղել
Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 18 հասցեի դիմաց, ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել են 2 «Opel», և կայանված «Mercedes», «Subaru», «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։