29/06/2024 16:15
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։
Այդ մասին հայտնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։
Անահիտ Չարենցը զբաղվել է հոր՝ Եղիշե Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ։ 1978 թվականին հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թվականին՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման գործում մեծ ներդրում են ունեցել Արփենիկ և Անահիտ Չարենցները։
Ցավակցություն ենք հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին՝ մեծ կորստի համար։