29/06/2024 21:00
Լեհաստանում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի գտնվելու ժամկետը երկարացվել է
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկարացրել է օտարերկրյա ռազմական ներկայության գտնվելու ժամկետը երկրում՝ մինչև 2024 թ. ավարտը։ Խոսքը ամերիկյան, կանադական ու անգլիական ռազմական առաքելությունների մասին է, որոնք տեղակայված են Լեհաստանում։
Տեղեկությունը հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն՝ մանրամասնելով, որ Լեհաստանի նախագահի հրամանագրով դաշնակից երկրների զորքերը՝ զենքի ու տեխնիկայի հետ միասին, տեղակայված են մնալու երկրում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ ԱՄՆ-ի զինվորականների թիվը Լեհաստանում հասնում է 6500-ի, Մեծ Բրիտանիայինը՝ 700-ի, Կանադայինը՝ 350-ի։