![Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը](https://www.aysor.am/news_images/767/2298292_1/f667ff94f0ed76_667ff94f0edc0.thumb.jpg)
29/06/2024 16:15
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։
Այդ մասին հայտնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։
Անահիտ Չարենցը զբաղվել է հոր՝ Եղիշե Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ։ 1978 թվականին հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թվականին՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման գործում մեծ ներդրում են ունեցել Արփենիկ և Անահիտ Չարենցները։
Ցավակցություն ենք հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին՝ մեծ կորստի համար։