29/06/2024 12:39
Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել․ «Հետք»
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը սեփականատեր Նարեկ Նալբանդյանը գրավադրել է «Ամերիաբանկում». «Հետք»-ն այդ մասին տեղեկացել է Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքից։
Համալիրը գրավադրվել է հունիսի 26-ին։ Նույն տեղեկանքում նշված է, որ համալիրի նկատմամբ դեռևս գործում է Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը։ Այսինքն, 2022 թ․-ից լինելով գրավ՝ գույքը , ևս մեկ անգամ գրավադրվել է։
Ինչպես է հնարավոր եղել արդեն իսկ գրավադրված գույքը եւս մեկ անգամ գրավ դնել։ Այս հարցն ուղղել են Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանին։
«Պետական գույքի կառավարման կոմիտեն տվել է իր համաձայնությունը, որ հաջորդող գրավ կիրառվի»,- հայտնել է Արաքս Առաքելյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։