![Երևանում ապամոնտաժվել են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները (Տեսանյութ)](https://www.aysor.am/news_images/767/2298185_1/f667f0a7e74b54_667f0a7e74b91_thumb.thumb.png)
29/06/2024 12:05
Երևանում ապամոնտաժվել են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները (Տեսանյութ)
Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները:
Տնտեսվարողները ծանուցվում և նախազգուշացվում են, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացնում են վահանակները:
Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու այլ տարբերակով եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են: