«Փաստ». Խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր

29/06/2024 09:45

«Փաստ». Խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն: Այն վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին: Բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են տվել: «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց տեսանկյունից հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով:

«Բոլոր այն փաստերը, որ հավաքել ենք, մասնավորաբար՝ ոստիկանության գործողությունների առումով, վկայում են դրա մասին: Առաջին՝ ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր, մինչդեռ համապատասխան օրենքներով դա արգելվում է: Երկրորդ՝ հունիսի 12-ին 17:30-ից սկսած ոստիկանական պատի կողմից սկսվել են սադրանքներ խաղաղ ցուցարարների նկատմամբ, մասնավորապես՝ վերջիններիս ուղղությամբ նետվել են տարբեր իրեր: Երրորդ՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցուցարարներ են անջատվել ցույցից և հետո դաժան ծեծի ենթարկվել: Չորրորդ՝ հատուկ միջոցների կիրառումը ցուցարարների նկատմամբ այն դեպքում, երբ ցուցարարներից ոստիկանների նկատմամբ որևէ վտանգ չի եղել, ընդ որում՝ հատուկ միջոցների կիրառումը ոչ միայն տեղի է ունեցել անհարկի, այլև տեղի է ունեցել բոլոր հրահանգների խախտումներով»:

Նախաձեռնությունն առաջարկում է դատախազությանը՝ նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236, 441, 450 հոդվածներով: «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում հունիսի 12-ին, ցանկացած խելամիտ շրջանակներից դուրս եկած իրադարձություն է: Սա ուղիղ ոտնձգություն է ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, քաղաքացիների իրավունքների դեմ և կազմակերպված ու հովանավորված է գործող քաղաքական իշխանության կողմից և արվել է ոստիկանության ձեռքերով»:

Նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ևս շեշտում է՝ ցուցարարներին անջատելու և նրանց անհատական կամ խմբային ծեծի ենթարկելու գործողությունները, լուսաձայնային նռնակներ նետելը և մյուս գործողությունները Քրեական օրենսգրքով սահմանված նորմերի, «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» օրենքների, ոստիկանության գործողությունների ուղեցույցի ու կանոնադրության և այլ նորմատիվ իրավական ակտերի և դրույթների խախտումներ են: «Այս և այլ խախտումների վերաբերյալ Դատախազությանը ներկայացված հաղորդմանը կցել ենք բոլոր տեսանյութերը, որոնք վկայում են մեր կողմից վկայակոչված փաստերի մասին: Ակնկալում ենք, որ քրեական վարույթ կնախաձեռնվի: Արձանագրել ենք նաև, թե ինչպես է ստացվում, որ երբ քաղաքացին շիշ է նետում, նա անմիջապես իդենտիֆիկացվում և ձերբակալվում է, նույնիսկ կալանավորվում, իսկ մարդու կողոսկրերը ջարդող ոստիկանին ոչ մի պատասխանատվության չեն ենթարկում»,- նշեց Սողոմոնյանը:

Ի դեպ, բավականին ուշագրավ մի իրադարձության մասին: Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով մարտի 1-ի և հունիսի 12-ի դեպքերի նմանությունների մասին հարցին, ասել էր՝ «մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»: Այնուհետև շտկել էր սեփական վրիպակը՝ ոչ թե ցավոք սրտի, այլ բարեբախտաբար, ընդ որում՝ հազար ներողություն խնդրելով: Իշխանական որոշ «փիառչիկներ» ու սատելիտներ վերցրել էին լրագրողների հետ մոտ 12 րոպեանոց զրույցը, «կտրել» այդ հատվածը և տարածել սոցցանցերի իրենց էջերում: «Դժվար է գնահատական տալ մարդու խոսքը մոնտաժված ձևով ներկայացնելուն: Լեզվի սայթաքումը նկատվեց իմ գործընկերների ու լրագրողների կողմից, և անմիջապես ներողություն խնդրեցի: Սա հանրությանը մատուցված մանիպուլյացիոն ապատեղեկատվություն է: Չի հրապարակվում ամբողջ տեսանյութը:

Մասնագետ չեմ, բայց սա զրպարտություն է: Սա նշանակում է, որ պետական մակարդակով իրականացվում է հանրության մոլորեցում, այն էլ՝ այսպիսի ճղճիմ, փնթի ձևերով ու մեթոդներով: Ցանկացած խելամիտ մարդու համար պարզ է, որ սա ափսոսանք չէ, այլ պարզապես լեզվի սայթաքում: Հունիսի 12- ին ես և իմ ընտանիքը եղել ենք առաջին շարքերում, ինչպես կարող էի ափսոսանք հայտնել: Իսկ ինչ վերաբերում է հունիսի 12-ը մարտի 1-ի հետ համեմատել-չհամեմատելու հանգամանքին, ապա այստեղ հատկանշականը ոչ թե երկու իրադարձությունների տարբեր դրվագների նմանությունն է, այլ այն, որ երկու իրադարձությունն էլ սերտորեն կապված են նույն անձի իշխանատենչության հետ. մի դեպքում Փաշինյանը բռնությունը օգտագործել է իշխանության հասնելու, մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու համար»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:02 Շատ եմ մտածում, թե ո՞րն է այն կետը կամ բանաձևը, որով Հայաստանի քաղաքացիները կհամարեն, որ երկրում հաստատված է արդարություն և արդարադատություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:50 Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 16:45 Արման Սահակյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Այսօր, 16:35 «Աղ ու հացով» ռեստորանի մոտ բախվել են «Lexus NX 250»-ը և «Mercedes E 450»-ը․ կան վիրավորներ Այսօր, 16:31 Երբ տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը. ԱԳՆ մեկնաբանությունը Այսօր, 16:27 Վթար՝ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին. «Օպելի» ուղևորը հիվանդանոցում մահացել է Այսօր, 16:25 Գավառում կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը Այսօր, 16:23 Շուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է Այսօր, 16:19 Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը. առաջիկայում կավարտեն համաձայնեցման գործընթացը Այսօր, 16:17 Սևանա լճի մակարդակը հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Այսօր, 16:08 Տարվա առաջին կիսամյակում Հակակոռուպցիոն կոմիտեում 165 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 16:03 Ալեն Սիմոնյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Այսօր, 16:00 Պատերազմից հետո ՀՀ-ն կարողացել է դիմակայել ինքնիշխանության դեմ ճնշումներին՝ ժողովրդավարության միջոցով. Արմեն Գրիգորյան Այսօր, 15:39 Աշտարակում «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Այսօր, 15:31 Գեղարքունիքում ամենից շատ երեխաներ ծնվել են Մարտունիում Այսօր, 15:18 Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը. Փաշինյանը՝ Գլխավոր դատախազությունում Այսօր, 15:10 Զինվորականներին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունները հիմնականում մերժվում են. Գլխավոր դատախազ Այսօր, 14:52 Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Շիրակի մարզի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնը նոր խաղահրապարակ ունի (Տեսանյութ) Այսօր, 14:47 ՀԷՑ-ն ու «Վեոլիա Ջուր»-ն իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում․ ՄԻՊ Այսօր, 14:34 Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր Այսօր, 14:18 Դատախազությունը երբեք չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված. Տիգրան Աթանեսյան Այսօր, 14:13 Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը. Արսեն Թորոսյան Այսօր, 14:05 Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ-ի անվտանգության աշխատակիցներին Այսօր, 13:48 Դեպի Փարիզ-2024․ «Այս անգամ ցանկանում եմ չեմպիոն դառնալ»․ Արթուր Դավթյան Այսօր, 13:37 Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Գագիկ Սուրենյան Այսօր, 13:28 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ Այսօր, 13:20 ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում. Սուրեն Պապիկյան Այսօր, 13:17 Տեղի ունեցածը հոգեբանական ազդեցություն է թողնում Բելգորոդի բոլոր բնակիչների վրա. Վաղարշակ Հարությունյան Այսօր, 13:06 Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք Այսօր, 13:03 Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 12:55 Բոլոր փորձությունները դիմակայելի են, երբ կա աներեր հավատ, կամք և վճռականություն. Սերժ Սարգսյան Այսօր, 12:49 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին Այսօր, 12:42 ՀՀ-ում հիմա ավելի շատ մարդու իրավունքների պահանջ կա, և սա չի դիտարկվում դրսից ներմուծված ինչ-որ բան. Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Այսօր, 12:37 Պատերազմից հետո ընտանեկան բռնության դեպքերը շատացել են, 50-ից ավելի բռնության դեպքեր կան գենդերային այլ կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ. Լարա Ահարոնյան Այսօր, 12:33 Գյումրիում տղամարդը քրոջը պաշտպանելու նպատակով սպանել է եղբորը Այսօր, 12:31 Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է Այսօր, 12:24 Այսօր Սեյրան Օհանյանը նշում է ծննդյան 62-րդ տարեդարձը Այսօր, 12:16 Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով չվերթերը Այսօր, 12:05 ԵՄ-ն ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրա՞ստ է. ես այս հարցերի պատասխաններն այսօր չեմ կարող տալ. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի մասին (Տեսանյութ) Այսօր, 11:54 «Աշտարակ» ԲԿ-ի տնօրենը կալանավորվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը մանրամասներ է հայտնում Այսօր, 11:43 Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:37 ՀՀ-ի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին աջակցելու 110 միլիոնի վարկը հաստատվել է Այսօր, 11:31 Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային. ՀՀ-ում ԵՄ դեսպան Այսօր, 11:25 Չնայած մարտահրավերներին, ներառյալ սահմանային միջադեպերը, ԼՂ փախստականների ներհոսքը՝ ՀՀ-ն հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Այսօր, 11:19 Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի. ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել. Վարչապետ Այսօր, 11:15 Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր՝ այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:07 ՀՀ-ում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է. «ընտրությունների արդյունքներ կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանրի է վերագրված. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:02 Գեղարքունիքի մարզի մի շար համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:53 Մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցվելու է, չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև այդպես դանդաղ իր մահով կմահանա. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:41 Ակնկալում ենք ձեր ներգրավվածությունը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում․ Լիլի Մինասյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Այսօր, 10:35 ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ Այսօր, 10:33 ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին. զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:27 Երևանում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ Այսօր, 10:17 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում՝ հուլիսի 2-ին և 3-ին Այսօր, 09:55 Լույս չի լինի Այսօր, 09:52 Գիշերն Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է հուլիսի տեղումների նորմային հավասար անձրև Այսօր, 09:44 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 09:39 Սևանա լիճը ողբերգական վիճակում է․ Թագուհի Թովմասյան (Տեսանյութ) 30/06/2024 22:46 Եվրո-2024. Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սլովակիային` դուրս գալով քառորդ եզրափակիչ 30/06/2024 21:25 Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ միասին հնարավորություն ստանան լուսանկարվել այս նույն վայրում` Արցախի Եղիշե Առաքյալի վանքում. Տիգրան Աբրահամյան 30/06/2024 20:12 Մենք բոլորս միասին կանգնել, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում. հայրենահանձնման գործընթացը տարածում են ողջ Հայաստանի վրա. Բագրատ Սրբազան 30/06/2024 19:36 Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ 30/06/2024 18:41 Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել է 3 մեքենա. կա 1 զոհ, 4 վիրավոր 30/06/2024 18:04 Բռնցքամարտիկ Սիմոնը Սիմոնյանը հաղթեց ադրբեջանցուն` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ) 30/06/2024 17:37 Վաղը Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը 30/06/2024 17:07 Անչափահաս վարորդը Երևանում «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է 30/06/2024 16:34 Թուրքիայում կվերականգնեն 508 տարվա պատմություն ունեցող Սբ․ Սարգիս հայկական եկեղեցին 30/06/2024 16:00 Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է. եթե Սյունիքը կորցնենք` կկորցնենք Հայաստանը. Վահագն Մելիքյան 30/06/2024 15:30 Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպես, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են. Բագրատ Սրբազան 30/06/2024 14:52 Աստված գիտի, թե ե՞րբ անձամբ կրկին կհանդիպեմ Ձեզ. ուզում եմ բռունցքովս խփել Ձեր բաժակին և պարզ ճակատով ասել` շնորհավորո´ւմ եմ, պարոն Նախագահ. Արմեն Աշոտյան 30/06/2024 14:17 Մենք պետք է հայրենիքի տեսիլքով ապրենք ու աշխատենք. չարիքն արմատախիլ պետք է արվի ու իսպառ հեռացվի. Տաթևի վանքի վանահայր 30/06/2024 13:00 Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ) 30/06/2024 12:30 Հայաստանն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին. Արարատ Միրզոյան 30/06/2024 12:22 Սկանդալ՝ Երևանում․ հնդիկ տղամարդուն դաժան ծեծի են ենթարկել, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար 30/06/2024 12:05 «Հաղթանակների ճանապարհ». Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆիլմը` Սերժ Սարգսյանի մասին (տեսանյութ) 30/06/2024 11:19 Սյունիքում մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել. երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն. Տիգրան Աբրահամյան 30/06/2024 11:02 Խաղաղության պայմանագրի կնքման համար պաշտոնական Երևանն արդեն իսկ ցուցաբերել է քաղաքական կամք. Արարատ Միրզոյան 30/06/2024 10:45 Վայոց ձորում ՎԱԶ 2115-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր 30/06/2024 10:23 «Պայքար և արարում». ֆիլմ՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակին (տեսանյութ) 30/06/2024 10:16 Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ 30/06/2024 10:09 Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 29/06/2024 21:55 Վահանավանքում հնչում է «Տեր, Ողորեմա»-ն 29/06/2024 21:45 Սուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք Գյումրիում 29/06/2024 21:35 «ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից»․ ՔՊ-ականի հորաքույր 29/06/2024 21:25 Գագիկ Ղազարյանը`մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն 29/06/2024 21:18 Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ բրոնզե մեդալակիր 29/06/2024 21:10 Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին. Աբրահամ Գասպարյան 29/06/2024 21:00 Լեհաստանում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի գտնվելու ժամկետը երկարացվել է 29/06/2024 20:28 Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն 29/06/2024 20:03 Ի՞նչ է Դյուպյուիտրենի կոնտրակտուրա երևույթը և ինչպե՞ս է բուժվում․ մանրամասնում է վիրաբույժը 29/06/2024 19:43 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 3-րդ փառատոնի մասնակիցները տպավորիչ արդյունքներ են ցույց տվել 29/06/2024 19:13 Կապանցիները ջերմորեն ողջունում են Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) 29/06/2024 18:52 ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան 29/06/2024 18:35 Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները 29/06/2024 18:13 Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան 29/06/2024 17:57 Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր 29/06/2024 17:39 «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան 29/06/2024 17:20 Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար, Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է 29/06/2024 17:07 Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց