![Խաղաղության պայմանագիրը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար. Արարատ Միրզոյան](https://www.aysor.am/news_images/767/2298154_1/448943072_865658445591654_8289103054646906572_n.thumb.jpg)
29/06/2024 10:05
Խաղաղության պայմանագիրը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ:
Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։