![Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ (Տեսանյութ)](https://www.aysor.am/news_images/767/2298212_1/fotoram_io_14.thumb.jpg)
29/06/2024 13:41
Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ (Տեսանյութ)
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ:
Հայկական մուֆլոնը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։