29/06/2024 21:25
Գագիկ Ղազարյանը`մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն
Ազատ ոճային ըմբիշ Գագիկ Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Եզրափակչում Ղազարյանը 9:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսոնգուր Օսմաևին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը համառ պայքարում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել է բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալ են նվաճել նաև 48 կգ Արմեն Պապիկյանը և 65 կգ Եղիշե Մոսեսյանը։