29/06/2024 09:46
«Հրապարակ». ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ․ անցնում են ժեստերի լեզվին և ձեռքով մորուք են ցույց տալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ, ներքին քննարկումների, զրույցների ժամանակ, երբ պետք է նրա անունը տալ, անցնում են ժեստերի լեզվին և ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է։ ՔՊ-ական մեր զրուցակիցն անկեղծացավ, որ Փաշինյանի հետ ունեցած շփումներից և նրա տեղեկացվածությունից հասկացել են, որ իրենց 24-ժամյա ռեժիմով գաղտնալսում են: Չնայած Փաշինյանն իրենցից հաշիվ չի պահանջում, ուղիղ չի ասում, բայց նրա արած ակնարկներից, կսմիթներից, երբեմն անգամ իրենց ասածներից բառացի ցիտատներ բերելուց հասկանալի է դառնում, որ Փաշինյանը հետևում է բոլորին, և նրա ենթակա կառույցները լսում են, զեկուցում, գուցե նաև գրավոր տեղեկանքներ են ներկայացնում նրան»։