30/06/2024 11:19
Սյունիքում մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել. երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն. Տիգրան Աբրահամյան
Որքան էլ իշխանական քարոզչությունը դաշտում փորձի ֆոն ձևավորել, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդկանց միայն կենցաղային հարցերն են հետաքրքրում, իրականում պատկերն այլ է, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Իհարկե, տեղերում սոցիալական բազմաթիվ խնդիրներ են կուտակվել և դրանց մասով կառավարությունն առանձնապես շահագրգռվածություն, օպերատիվություն չի ցուցաբերում, սակայն մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել:
Մարդիկ երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն, որովհետև այն, ինչ 6 տարի շարունակ խոստանում են, ամբողջությամբ փուչիկ է:
Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես, որ այդ ամենի տակ քաղաքացին միայն զիջում, հանձնում ու պատերազմ է տեսնում»,- նշել է Աբրահամյանը: