30/06/2024 16:00
Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է. եթե Սյունիքը կորցնենք` կկորցնենք Հայաստանը. Վահագն Մելիքյան
Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է, որովհետև Սյունիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատվածն է, Գորիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
«Այս մարդիկ ասում են՝ ապրել եք ադրբեջանցիների հետ, էլի կապրեք։ Բայց դուք ադրբեջանցիների հետ ապրել եք Խորհրդային շրջանում, թեպետ այն ժամանակ էլ բախումներ եղել են, բայց ընդհանուր մեխանիզմները թույլ չեն տվել վերածվեն ավելի լայնածավալ բախումների։
Հիմա բացի նրանից, որ այդ մեխանիզմները չունենք, մենք այս վարչախմբի ապաշնորհ քաղաքականության ու տգետ դիվանագիտության արդյունքում այնքան թուլացած իրավիճակում ենք հայտնվել, որ ես ուղղակի սարսափով եմ մտածում, թե այն, ինչ մենք տեսնում ենք մեր մասնագիտական աչքերով, շատերը չեն տեսնում։
Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է, որովհետև Սյունիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատվածն է»,- նշեց նա:
Մելիքյանի խոսքով` hիմա մեր թշնամիներն իրենց ձեռքում Փաշինյան անունով հրաշալի նվեր ունեն, որը իրավիճակը բերել է մի այնպիսի կետի, որ վաղը Սյունիքի գլխին կախվելու է այդ վտանգը։
«Եթե մենք Սյունիքը կորցնենք` կկորցնենք Հայաստանը։ Մենք հենվել ենք անվտանգային երկու ոտքի վրա։ Մի ոտքը՝ Արցախը, ժամանակավոր կորցրել ենք, մյուս ոտքը Սյունիքն է»,- հավելեց Մելիքյանը: