Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով (լուսանկաներ)

01/07/2024 17:29

Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով (լուսանկաներ)


Հայաստանի տեխնոլոգիական առաջատար հանդիսացող «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը: «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունն այսուհետև Վիվա-ՄՏՍ-ի փոխարեն շուկայում կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո:
 
 
Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը, ընկերության նոր դիրքավորումը շուկայում ու զարգացման նոր ռազմավարությունը: Viva-ն իր մեջ կրում է ընկերության նորացված ինքնությունը՝ խորհրդանշելով շուկայում զբաղեցրած նոր դիրքերն ու հնարավորությունները, ժամանակակից նոր ծառայությունները, հաճախորդների ու մյուս շահառուների նոր ընկալումները ծառայությունների, որակի և ընկերության արժեհամակարգի վերաբերյալ: Նոր ապրանքային նշանն ընկերության նոր ուղերձն է՝ ի պատասխան իր բաժանորդների նոր ակնկալիքներին:
 
Ընկերության թվային վերափոխման անցած ուղին տվել է շոշափելի արդյունքներ. լայն պահանջարկ վայելող թվային նոր ծառայություններ ու լուծումներ, հաջողված մուտք շուկայի նոր ոլորտներ՝ տվյալագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների օր օրի մեծացող կիրառմամբ:
 
Viva նորացված ապրանքային նշանը նորովի է փոխանցում ընկերության հիմնական գաղափարը՝ Viva-ի տեխնոլոգիական կարողությունների ծառայեցումը մարդու ու լայն առումով՝ հասարակության կարիքներին:
 
Նոր կարգախոսը՝ Քո շուրջը, խորհրդանշում է Viva-ի էությունը՝ լինել հաճախորդի կյանքի ուղեկից, ապահովել անհրաժեշտ կապն աշխարհի հետ և ընձեռել զգացմունքները լիաթոք արտահայտելու հնարավորություն:
 
Viva-ի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն
 
Viva բրենդը բարձր ճանաչելիություն ունի բաժանորդների շրջանում: 2005 թվականից շուկա մտած ու ոլորտի առաջատարության հոմանիշ դարձած բրենդը մեծ վստահություն է վայելում: Ընկերությունը շարունակական աճ է արձանագրում կարևորագույն ցուցանիշների կտրվածքով:
 
2024 թվականի փետրվարին Երևանում ու մարզերում իրականացրած հարցման տվյալների համաձայն՝ մարդկանց գերակշիռ մասը ցանկացել է, որ ընկերության կորպորատիվ տարբերանշանի անվանումն ու գույնը մնան անփոփոխ:
 
Հարցման արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ. հարցվածների ավելի քան 75,4%-ը կողմ է եղել ընկերության անվան (կորպորատիվ տարբերանշանի) պահպանմանը։
 
 
Անվանափոխմանը կողմ է արտահայտվել միայն 7,3%-ը։ Այնուամենայնիվ, ընկերության անվան փոփոխության կողմնակիցների 69,7%-ը նշել է տարբերակներ, որոնցում առկա է եղել Viva բազային անվանումը։
 
«Ձեզ դու՞ր է գալիս տարբերանշանի գույնը» հարցին դրական պատասխանել է հարցվածների 77,2%-ը։
 
 
Տարբերանշանի գույնի պահպանմանը կողմ է արտահայտվել հարցվածների 63,1%-ը։
 
Viva-ի զարգացման ռազմավարությունը 
 
Viva-ն շարունակում է զարգանալ որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ընկերություն (ՏՀՏ): Ռազմավարության հիմքում ծառայություններում ՏՏ լուծումների կիրառումն է ու բիզնեսի բազմազանեցումը/դիվերսիֆիկացումը. համակցված սակագնային պլանները՝ ամենապահանջված հավելվածներով, կոնվերգենտային լուծումների ընդլայնումը և ֆիքսված ծառայությունների՝ ինտերնետի և թվային հեռուստատեսության տարածումը Հայաստանի անգամ ամենահեռավոր համայնքներում: Սրանք այն հիմնարար ուղղություններն են, որոնք շարունակելու են պայմանավորել առաջիկա տարիներին ընկերության զարգացումը: 5G ցանցի հետագա զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություն: Ամպային տեխնոլոգիաները, CRM լուծումները բիզնեսի համար նույնպես մնում են առաջնահերթություն:
 
Viva-ի գլխավոր տնօրենի խոսքն ապրանքային նշանի նորացման մասին
 
«Viva-ն այսօր շատ ավելին է, քան կապի օպերատոր. այն թվային ծառայություններ ու լուծումներ առաջարկող տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն է, որը ներկա է շուկայի ամենատարբեր ոլորտներում: Viva-ի մրցակցային առավելություններից են թվային փոխակերպման տեմպը, հզոր բիզնես-էկոհամակարգերը, զարգացման ուղղությունների դիվերսիֆիկացիան, սահմանված նպատակներին հասնելու պրոֆեսիոնալ հմտությունների տիրապետող թիմը, կորպորատիվ կառավարման գործող համակարգը, հիմնական ցուցանիշների կայուն աճը, բաժանորդների գոհունակությունն ու հավատարմությունը: Այս ամենի հանրագումարում է՛լ ավելի է արժևորվում Viva բրենդի հեղինակությունը: Viva-ն հայկական տնտեսության օրինակելի ընկերություններից է և երկրի տնտեսական աճի հիմնասյուներից մեկը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
 
Viva-ի բաժնետիրական կառուցվածքը 
 
Հայաստանի Հանրապետությունն ընկերությունում ունի 20% բաժնեմաս, ինչը Viva-ի համար պատասխանատվության բոլորովին նոր աստիճան է: Ընկերության բաժնետոմսերի մնացած 80%-ի սեփականատերն է «ՖԵԴԻԼՔՈ ԳՐՈՒՊ ԼԻՄԻԹԻԴ» ընկերությունը: 2024 թվականի սկզբից ընկերությունն այլևս ՄՏՍ խմբի մաս չի կազմում:
 
Viva նոր տարբերանշանի նկարագրությունը
 
Viva-ի վիզուալ պատկերն ամբողջանում է քառանկյունի ու շրջանի՝ մեկից մյուսը սահուն անցումների մեջ: Քառանկյունն ու շրջանը խորհրդանշում են մի կողմից՝ ընկերականության, մտերմության ու ջերմության, իսկ մյուս կողմից՝ տեխնոլոգիական գերազանցության ներդաշնակ մեկտեղումը՝ այն, ինչի կատարելագործմանը Viva-ն ձգտում է անընդհատ: Քառանկյունի ու շրջանի խաղը միտված է փոխանցելու հիմնական գաղափարը՝ Viva-ի տեխնոլոգիական հզորության ընկերական-մտերմիկ-ջերմ բնույթը, դրանց ծառայեցումը հաճախորդի ու լայն առումով՝ հասարակության կարիքներին:
 
Viva-ն ոչ միայն ստացող է՝ մարդկանց զգացմունքների ու ցանկությունների, այլև տվող՝ կյանքը հեշտացնող լուծումների, ծառայությունների ու սոցիալական ներդրումների միջոցով: Viva-ի վիզուալ ինքնության յուրաքանչյուր տարր արտահայտում է ընկերության ու ապրանքային նշանի հիմնական արժեքները:
 
Տառատեսակը մարմնավորում է ներդաշնակորեն ինտեգրված տեխնոլոգիական բաղադրիչները՝ արտահայտելով ընկերության հատկանիշներն ու հիմնական արժեքները:
 
Ընկերության նոր կարգախոսը
 
Նոր կարգախոսը՝ Քո շուրջը, մարմնավորում է Viva-ի էությունը՝ լինել հաճախորդների կյանքի ուղեկիցը, ապահովել անհրաժեշտ կապն ընտանիքի ու ընկերների հետ և ընձեռել զգացմունքները լիաթոք արտահայտելու հնարավորություն: Կարգախոսը կարևորում է մեր շուրջն ընկերականության, մտերմության ու ջերմության առկայությունը, տեխնոլոգիաների հասանելիությունը, քանի որ Viva-ն մեր շուրջ է: Սա միասին ավելի նորարար լինելու և միասին աճելու նոր շրջափուլ է, նոր հնարավորություն:
 
Քո շուրջը՝ 2005-ից սկսած … 
 
Ասուլիսի ընթացքում Viva-ի գլխավոր տնօրենը պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես այն հարցին, թե ինչ անակնկալներ են սպասում հաճախորդներին, Արմեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ՝ 
 
1)    Հուլիսի 1-ից տեղի է ունենալու լայն պահանջարկ վայելող «UNLIM» հետվճարային սակագնային պլանի ամսավճարի իջեցում՝ 4500-ից 3900 դրամի, որը, թերևս, այսօր ամենից մատչելի առաջարկն է շուկայում: 
 
2)    Y հետվճարային սակագնային պլանում ավելանում է YouTube-ը, առանց հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու, ակտիվացման գումարը՝ 3000 դրամ, իսկ ներառված ինտերնետ թրաֆիկը 20 ԳԲ-ից դառնում 30ԳԲ:
 
3)    Դեպի արտերկիր ուղևորություններիակտիվ շրջանում՝ Viva-ի բաժանորդնորի համար «ՎՈՅԱԺ 30» փաթեթի արժեքը 4000 դրամից դառնում է 2000 դրամ, պարունակում է 1000 ՄԲ ինտերնետ՝ մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ:
 
4)    «Wi-Fi Calling» ծառայությունը համալրվում է SMS ուղարկելու հնարավորությամբ, որը «Wi-Fi Calling» ծառայության տրամաբանական շարունակությունն է: «Wi-Fi Calling»-ը կարող է օգնության հասնել այն վայրերում, որտեղ բջջային կապը համեմատաբար թույլ է, օրինակ՝ երբ գտնվում եք ստորգետնյա, կիսանկուղային տարածքներում, ամառանոցներում և ցանկացած այլ վայրում, որտեղ կապն անկայուն է, բայց առկա է Wi-Fi ցանց։ Անգամ արտերկրում Wi-Fi Calling»-ի միջոցով կատարված զանգը համարվում է տեղական, այսինքն՝ խոսում եք նույն գնով, ինչ Հայաստանում: Պարտադիր չէ, որ «Wi-Fi Calling»-ով զանգահարելիս զանգը ստացող անձը նույնպես ունենա ակտիվ «Wi-Fi Calling» ծառայություն, որպեսզի կարողանա պատասխանել զանգին:
 
5)    «Wi-Fi Calling»-ը Viva-ի էքսկլյուզիվ ծառայությունն է: «Wi-Fi Calling»-ից ու «Voice over LTE»-ից օգտվող բաժանորդների թիվը հատել է 1 միլիոնի սահմանագիծը: 
 
 
 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան Այսօր, 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան Այսօր, 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր Այսօր, 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում Այսօր, 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար Այսօր, 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում Այսօր, 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար Այսօր, 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ Այսօր, 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի Այսօր, 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո Այսօր, 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) 24/12/2024 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան 24/12/2024 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան 24/12/2024 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը 24/12/2024 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը 24/12/2024 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի 24/12/2024 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն 24/12/2024 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ 24/12/2024 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են 24/12/2024 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել 24/12/2024 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր 24/12/2024 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան 24/12/2024 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները 24/12/2024 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 24/12/2024 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել 24/12/2024 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով 24/12/2024 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 24/12/2024 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին 24/12/2024 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան 24/12/2024 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն 24/12/2024 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 24/12/2024 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել 24/12/2024 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը 24/12/2024 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է 24/12/2024 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին 24/12/2024 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան 24/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան 24/12/2024 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն 24/12/2024 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան 24/12/2024 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան 24/12/2024 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) 24/12/2024 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին 24/12/2024 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին 24/12/2024 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ 24/12/2024 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան 24/12/2024 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է 24/12/2024 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 24/12/2024 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին 24/12/2024 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 24/12/2024 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ 24/12/2024 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 24/12/2024 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի 24/12/2024 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել 24/12/2024 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը 24/12/2024 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է 24/12/2024 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ 24/12/2024 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել 24/12/2024 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին 24/12/2024 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել 24/12/2024 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու 24/12/2024 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի 24/12/2024 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է