01/07/2024 22:59
Գաստրոսկոպիայի արդյունավետությունը տարբեր տարիքային խմբերի հիվանդների մոտ
Գաստրոսկոպիան մարսողական համակարգի քիչ ինվազիվ հետզոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և գնահատել մարսողական համակարգի վերին հատվածները՝ կերակրափող, ստամոքս և 12-մատնյա աղու դիստալ հատվածների լորձաթաղանթների վիճակը, հայտնաբերել բորբոքումները և խոցերը, նեոպլաստիկ փոփոխությունները և այլն:
Էնդոսկոպիայի բժիշկ Լիլիթ Ալեքսանյանը նշում է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առկա գերժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան Olympus մակնիշի CV 170 մոդելի էնդոսկոպիկ համակարգը՝ ստանդարտ և ultraslim գաստրոսկոպերը, թույլ են տալիս հետազոտել երեխաներին՝ սկսած նորածնային տարիքից:
Հետազոտության միջոցով տարբեր տարիքային խմբերի հիվանդների մոտ ճշգրիտ ախտորոշվում են բորբոքային և խոցային հիվանդությունները, կերակրափողի և ստամոքսի քիմիական այրվածները, զարգացման անոմալիաները, նաև հազվադեպ հանդիպող շատ այլ հիվանդություններ:
Մասնագետի խոսքով՝ նման էնդոսկոպիկ համակարգը, ապահովելով մաքսիմալ լավ տեսանելիություն, բարձրացնում է հետազոտության որակը՝ տալով ճիշտ ախտորոշում, որն էլ իր հերթին ճիշտ բուժում կատարելու համար անչափ կարևոր նախապայման է:
Լիլիթ Ալեքսանյանը մանրամասնում է նաև երեխաներին գաստրոսկոպիա կատարելու ցուցումների մասին`
Պերսիստող էպիգաստրալ ցավ
Դիսֆագիա
Սննդից կայուն հրաժարում
Էպիգաստրալ ցավ կամ դիսկոմֆորտ,որն ուղեկցվում է քաշի կորուստով
Ռեֆրակտեր Fe դեֆիցիտային անեմիա
Պորտալ հիպերտենզիա`վարիկոզ երակներ
ԳէՌՀ
Օտար մարմին
Աղեստամոքսային արյունահոսություն
Կերակրափողի քիմիական այրվածք առաջացնող նյութեր խմելը:
Մասնագետը հորդորում է որևէ ախտանշան նկատելու դեպքում դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն