01/07/2024 12:42
ՀՀ-ում հիմա ավելի շատ մարդու իրավունքների պահանջ կա, և սա չի դիտարկվում դրսից ներմուծված ինչ-որ բան. Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն
25 տարիների ընթացքում ՀՀ-ում շատ զարգացումներ ու առաջընթացներ են եղել. Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։
«Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, եթե նախկինում ավելի դեկլարատիվ մակարդակում էին, հանրության շրջանում դրանց պահանջը, չեմ կարծում, որ կար, մարդիկ դա հավասարեցնում էին արդարության կամ արտաքին ուժերի հետ, հիմա, ես գտնում եմ, որ ՀՀ-ում ավելի շատ մարդու իրավունքների պահանջ և ըմբռնում կա, և սա չի դիտարկվում դրսից ներմուծված ինչ-որ բան։ Հանրությունն ունի պահանջ մարդու իրավունքների, բայց ճգնաժամերի, պատերազմների ժամանակ իրավիճակները բարդանում են, այդ ճեղեքերն ավելի տեսանելի են դառնում, դա կարևոր նկատառում է, որը պետք է հաշվի առնել»,-ասաց նա։