01/07/2024 11:54
«Աշտարակ» ԲԿ-ի տնօրենը կալանավորվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը մանրամասներ է հայտնում
«Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել է։
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի»,-ավելեցրեց նա։