01/07/2024 12:37
Պատերազմից հետո ընտանեկան բռնության դեպքերը շատացել են, 50-ից ավելի բռնության դեպքեր կան գենդերային այլ կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ. Լարա Ահարոնյան
Պատերազմից հետո ընտանեկան բռնության դեպքերը շատացել են, որովհետև այդ պատերազմի ազդեցությունը նաև ընտանքիների վրա է զգացվում. Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լարա Ահարոնյանը։
«Կանայք կան, որոնց համար անապահով տեղը ոչ թե սահմանն է, այլ իրենց տունն ու ընտանիքը, իրենց հարազատների մեջ է։ Շատ անգամ մտածում են, որ նրանք փոքրամասնություններ են՝ ո՛չ, նրանք շատ են և հնարավոր է՝ չեն կարողանում խոսել դրա մասին»,-ասաց նա։
Լարա Ահարոնյանը նաև նշեց, որ կան մարդիկ, որ իրենց ընտանիքների մեջ ապահով չեն, քանի որ իրենց սեռական կողմնորոշումը կամ գենդերային հավասարությունը չի համապատասխանում հասարակության շրջանում ընդունված նորմերին և ենթարկվում են բռնության հենց իրենց ծնողների կողմից։
«Բռնության 50-ից ավելի դեպքեր կան այդ մարդկանց հանդեպ, որ չի համապատասխանում թե իրենց արտաքինը, թե գենդերային կողմոնորշումը»,-ասաց նա։
Նա նշեց, որ շատ անգամ կառավարությունում չեն ուզում խոսել այդ մասին կամ էլ թաքցնում են ուրիշ խմբերի տակ, բայց իրականության մեջ այդ հարցը չի լուծվում։
«Քաղաքական կամքը կա, բայց պակասում է իրազեկվածությունը։ Շատերը օրենքեր են մշակում, բայց չգիտեն իրավահավասարության մասին, շատերը վախեր ունեն, թե ինչ կլինի, եթե դրա մասին խոսենք»,-ասաց նա։