![Վթար՝ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին. «Օպելի» ուղևորը հիվանդանոցում մահացել է](https://www.aysor.am/news_images/767/2298829_1/fotoram_io_5.thumb.jpg)
01/07/2024 16:27
Վթար՝ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին. «Օպելի» ուղևորը հիվանդանոցում մահացել է
Հունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներին:
«Մերսեդես Բենցի» և «Օպելի» վարորդները, «ԲՄՎ»-ի ուղևորը և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» 53-ամյա ուղևոր Աննա Գ.-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն: