01/07/2024 17:12
Ջհանգիրյանը եկավ, ջինին մեկ օրում փակեց լամպի մեջ. Դատավորներն անկախ լինելու թասիբը չունեն. Ռուբեն Վարդազարյան (Տեսանյութ)
«Այն, որ իշխանափոխություն լինելու է, չեմ կասկածում, այսպես չի կարող շարունակվել, ես վստահ եմ, որ գործող իշխանությունը հերթական ընտրության չի հասնելու»,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«Մինչև չգա խիզախ իշխանություն, որը համարձակություն կունենա անկախ դատական համակարգ ապահովել, խիզախություն կունենա չմիջամտել իրավապահ համակարգի գործերին, չենք ունենա արդարադատություն և ամեն իշխանափոխությունից հետո ունենալու ենք անցումային արդարադատություն իրականացնելու կարիք։ Քաղաքական իշխանությունն է որոշելու՝ դատարանն անկախ լինի, թե ոչ։ Մեր դատավորները՝ նույնիսկ նրանք, ովքեր այսօրվա իշխանության օրոք են նշանակվել, նույնիսկ այն դատավորները, որոնք պրոֆեսիոնալ չեն, միևնույն է, է ավելի լավն են, քան նույն եվրոպական երկրների դատավորները։ Նոր նշանակված դատավորներին գուցե լավ չեմ ճանաչում, բայց հիմնական կազմին հո լավ եմ ճանաչում, մարդիկ ուզում են քաղաքական իշխանությունից անկախ լինել, միանշանակ ուզում են, որ որևէ միջամտություն չլինի, որևէ հրահանգ չլինի, բայց անկախ լինելու թասիբը չունեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում