01/07/2024 10:27
Երևանում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ
Հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Ռուբինյանց և Կ. Ուլնեցի փողոցների հարակից կամրջի հարևանությամբ բախվել են 41-ամյա Կարեն Մարգարյանի վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և 35-ամյա Խաչիկ Վերանյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Խ. Վերանյանն ու «Toyota»-ի ուղևոր 32-ամյա Շնորիկ Կատկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։