02/07/2024 17:43
Հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված մասունքներից մեկը 2022 թվականին Կուտականի դիրքերում ադրբեջանական ագրեսիայից զոհված Շիրազ Խաչատրյանինն է
Հունիսի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքները։
Այսօր Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի գյուղապետ Սարգիս Նշանյանը 168.am–ին ասել է, որ արդեն հաստատվել է՝ փոխանցված դիակ-մասունքներից մեկը 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մարտիրոսված Շիրազ Խաչատրյանինն է։
«Քիչ առաջ Շիրազի հարազատների հետ էի խոսում, նրանք հաստատեցին այս ամենը։
Հավանաբար վաղը չէ մյուս օրը հուղարկավորությունը տեղի կունենա։ Հստակ չեմ կարող ասել, բայց ինչպես հասկացա, հարազատներն ուզում են, որ Շիրազը հուղարկավորվի գյուղում»,- նշել է Սարգիս Նշանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում