![«Օգնեք մեզ վերածնվել, վերադառնալ». Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսում է գործունեությունը](https://www.aysor.am/news_images/767/2299249_1/120392983_3855791741117439_1406905863238883090_n_e1719905443667.thumb.jpg)
02/07/2024 12:25
«Օգնեք մեզ վերածնվել, վերադառնալ». Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսում է գործունեությունը
Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը:
«Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»,- այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։