![Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի-Իտալիայի փողոցների խաչմերուկում](https://www.aysor.am/news_images/767/2299401_1/001.thumb.jpeg)
02/07/2024 16:43
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի-Իտալիայի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված:
Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում: