![Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել](https://www.aysor.am/news_images/767/2299367_1/befunky_collage_2024_07_02t145025_488_thumb.thumb.jpg)
02/07/2024 15:30
Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Բոլնիսի համայնքում ռազմական ուղղաթիռ է կործանվել։
«Վրաստանի արևելքում զորավարժությունների ժամանակ СУ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին»,- ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։