![ՆԳՆ-ն ստուգում է «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգի իսկությունը](https://www.aysor.am/news_images/767/2299208_1/6bf2a367f51c859db2945951b33e6b7a_770x510.thumb.jpg)
02/07/2024 11:01
ՆԳՆ-ն ստուգում է «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգի իսկությունը
Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել. Aysor.am-ի հետ զրույցում ավելի վաղ տարածված տեղեկությունը հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում. «Նման ահազանգ ունենք, դեպքի վայրում են ոստիկանները, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում են ոստիկանները։