02/07/2024 14:13
Ընտանեկան բռնությունների թվի վիճակագրական աճը դրական դինամիկա է. Զարուհի Բաթոյան
Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունը ցույց է տալիս թվերի աճ, սա դրական դինամիկա է. «Ընտանեկան բռնության մասին փոփոխված օրենքն ինչպե՞ս կազդի բռնության զոհերի վրա» թեմայով մեդիակենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՔՊ պատգամավոր Զարուհի Բոթոյանը։
Նշենք, որ, ըստ վիճակագրության, ընտանեկան բռնության դեպքերի աճ է գրանցվել, և միայն 2023-ին 1819 դեպք է արձանագրվել։
«Պարզապես սկսել են դիմել իրավապահ մարմիններին։ Սա չի նշանակում, որ դեպքերը ավելացել են, իրականում դեպքերն ավելի շատ են, սա միայն պաշտոնական վիճակագրություն է, բայց գիտենք, որ դեպքերն ավելի շատ են, մեր տեսադաշտից դուրս են, կամ նույնիսկ բողոքի չեն հասնում»,-ասաց նա։
Ըստ նրա, օրենքի փոփոխությունները վիճակագրությունից չեն եկել, այլ հիմնված են սկզբունքների, մարդու իրավունքների և միջազգային փորձի վրա։
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը ևս հաստատեց, որ միայն կենտրոնը նախորդ տարի շուրջ 4000 հեռախոսազանգ է ստացել թեժ գծին, 1000 կին ստացել է աջակցություն և ավելի քան 300 կին գտնվել է ապաստարաններում։
Ըստ նրա՝ դիմելիությունը մեծացել է, քանի որ մարդիկ իրազեկված են և պաշտպանվածության վստահություն ունեն։