02/07/2024 15:18
Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջին գրել է «Ալիսա Դուրտու» անվամբ օգտատերը և իրեն առաջարկել ինտիմ բնույթի տեսազանգ, այնուհետև տեսազանգի ավարտից հետո վերջինս այն չհրապարակելու դիմաց պահանջել է 100 հազար դրամ, որից ինքը փոխանցել է 20 հազար դրամ, սակայն օգտատերը շարունակել է պահանջել մնացած գումարը՝ սպառնալով իրեն, որ հրապարակելու ինտիմ բնույթի իրենց տեսազանգը:
Մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական բաժին։
Կայքի տեղեկություներով՝ ոստիկանություն ահազանգած տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Հայաստանում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավարն է։