02/07/2024 10:08
ՆԳՆ-ն մասնակցում է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերին
Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը:
ՆԳՆ-ից հայտնում են, որ առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը:
Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:
Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ ներքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Մասնակիցները գնահատվելու են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:
Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին:
«Մեր հավաքականին մաղթում ենք հաջողություն և հաղթական մրցելույթներ», - նշված է հաղորդագրությունում։