02/07/2024 22:42
Հայտնի են այսօր անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողները
Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր տեղի ունեցավ կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի հիշատակին:
9 խաղափուլերի արդյունքներով մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները՝
1-ին տեղ՝ ՄՎ Արթուր Դավթյան՝ 8.5 միավոր
2-րդ տեղ՝ ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 7.5 միավոր
3-րդ տեղ՝ ՄԳ Լևոն Բաբուջյան՝ 7 միավոր
4-րդ տեղ՝ ՄԳ Էմին Օհանյան՝ 7 միավոր
5-րդ տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7 միավոր
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6 միավոր
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Գաբրիելա Հարությունյան՝ 5.5 միավոր
Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Գաբրիելա Բալոյան
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: