02/07/2024 09:54
«Հրապարակ». Որն է Փաշինյանի «ժողովրդավարությունը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդամենը 20 օր առաջ խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառած և 100-ից ավելի քաղաքացու վնասվածք պատճառած, բանտերում 3-4 տարի` առանց դատավճռի, քաղբանտարկյալներ ունեցող վարչապետը, ում երկրում հերոս ազատամարտիկին` ցույցի մասնակցելու համար դաժան ծեծի են ենթարկում, իսկ ձերբակալված անձին մեքենայից իջեցնելով` դիմակավորված անձինք խոշտանգում, երեկ «ժողովրդավարությանը» նվիրված փակ միջոցառման է մասնակցել, որին ոչ մի լրատվամիջոցի և ընդդիմության ներկայացուցիչ ներկա չի եղել, և հայտարարել է. «Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա, թերևս, ամենատեսանելի հաջողությունն է»։